Հայաստանը՝ ի դեմս «Ազատագրում» շարժման պաշտոնապես միացավ ընտանիքներից երեխաների օտարման համաշխարհային համակարգի դեմ պայքարի միջազգային ակցիաներին և ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության միջազգային շարժմանը։

Այս տարի ակցիաների կենտրոններից մեկը ստամբուլյան կոնվենցիան մերժած Բուլղարիան է։

2019 թ.-ի սեպտեմբերի 7-ին աշխարհի տասնյոթ երկրներում տեղի են ունենալու բողոքի ակցիաներ ընտանիքներից երեխաների օտարման համաշխարհային հանցավոր համակարգի դեմ, հատկապես նորվեգական Barnevernet ծառայության կողմից։
«Ազատագրում» շարժման նախաձեռնող խումբը իր աջակցությունն է հայտնում բողոքի ակցիաների կազմակերպիչներին ու մասնակիցներին և մաղթում նրանց հաղթանակ ավանդական ընտանեկան արժեհամակարգի պաշտպանության համար մղվող այս պատերազմում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով